Հայաստանում այս աշնանը կկայանա տիկնիկային փառատոն հանուն խաղաղության

Հայաստանում այս աշնանը կկայանա տիկնիկային փառատոն հանուն խաղաղության։ Այս մասին համապատասխան որոշումը կայացվել է սեպտեմբերի 17-ի Կառավարության նիստում։

Համաշխարհային տիկնիկային թատրոնների հետ փառատոնների շարք կազմակերպելու մասին համաձայնությունը ձեռք է բերվել «Տիկնիկներն հանուն խաղաղության եւ միջմշակութային երկխոսության» համաշխարհային ակցիայի շրջանակներում, որը ապրիլի 15-ին հաստատվել էր Կուբայի Վարադերո քաղաքում ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնադրման 70-ամյակի կապակցությամբ հրավիրված տիկնիկային արվեստի գործիչների միջազգային խորհրդի նիստում։

Մասնակից երկրների մայրաքաղաքներում այդ ակցիան կավարտվի հանդիսավոր արարողությամբ, որի ժամանակ օդ կբարձրացվեն մեծ օդապարիկներ, որոնց զամբյուղներում խաղաղության, հանդուրժողականության, մշակույթների մերձեցման կոչեր, ինչպես նաեւ պատերազմն ու ատելությունը դատապարտող ուղերձներ կդրվեն։

Տարածել`
Share

You may also like...