Հայաստանում ԱՄՆ օժանդակությամբ իրականացվում է մշակութային տուրիզմը խթանող ծրագիր

Սմիթսոնյան ինստիտուտի միջազգային կապերի վարչությունից ավագ խորհրդատու Հալի Բաթվին այսօր լրագրողների հետ զրույցում ներկայացրեց այսօր մեկնարկած ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և Սմիթսոնյան ինստիտուտի համագործակցության շրջանակներում իրականացվող ծրագիրը, որը միտված է խթանելու ազգային մշակույթի պահպանումը՝ երկրում մշակութային զբոսաշրջության զարգացման միջոցով:

«Ծրագրի շրջանակում նպատակ ունենք նպաստել տուրիզմի զարգացմանը: Ակնկալում ենք, որ արդյունքում ավելի շատ տուրիստներ կգան Հայաստան: Հիմնական շեշտադրումը մշակութային տուրիզմն է»,-ասաց նա և նշեց, որ նման բնույթի աշխատանքներ տարբեր երկրներում են իրականացնում:

«Հայաստանն արդեն իսկ միջազգային տուրիզմի համաշխարհային կենտրոններից է՝ իր բազմաթիվ եկեղեցիներով, մշակութային կոթողներով։ Սակայն, դրանից բացի, կան ոչ նյութական մշակութային արժեքներ՝ ինչպիսիք են երաժշտությունը, պարը, խոհանոցը, արհեստագործությունը, և սա համադրելով՝ կարելի է զբոսաշրջիկների համար շատ հետաքրքրիր առօրյա և ժամանց ապահովել»,-ասաց նա:

Տարածել`
Share

You may also like...