Հայաստանն ու Տոգոն մշակութային համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրում

Կառավարության այսօրվա նիստի օրակարգում է Հայաստանի և Հանրապետության և Տոգոյի Հանրապետության կառավարությունների միջև մշակութային համագործակցության մասին համաձայնագիր ստորագրելուն հավանություն տալու հարցը:
Ըստ այդմ` կողմերը կխրախուսեն մշակութային փոխանակումները երկու պետությունների միջև` այսպիսով աջակցելով և դյուրացնելով երկկողմ մշակութային համագործակցությունը` ցուցահանդեսների, նկարիչների, գրողների, բանաստեղծների, երաժիշտների և մասնագետների, մշակութային միջոցառումների ֆիլմերի և վավերագրական ֆիլմերի փոխանակումների, գրքերի, ամսագրերի և այլ հրատարակությունների տարածման գործում, ինչպես նաև` արվեստի և մշակույթի ոլորտի ստեղծագործողների, մասնագետների և արհեստավարժների միջև փորձի փոխանակման:
Համաձայնագիրը կնքվում է 5 տարի ժամկետով, գործողության ժամկետը ինքնաբերաբար կարող է երկարաձգվել:
- Previous Լեդի Գագան ճանաչվել է «Տարվա կին-2015»` ըստ Billboard ամսագրի
- Next Մշակութային համագործակցության ծրագիր՝ Մադագասկարի ու Տոգոյի հետ