«Հայաստանի Փոքրիկ Երգիչներ» երգչախմբը հանդես եկավ Բեռլինում

panorama.am-ը գրում է`

Բեռլինի ֆիլհարմոնիկ համերգասրահում երեկ կայացել է Տիգրան Հեքեքյանի ղեկավարած «Հայաստանի Փոքրիկ Երգիչներ» երգչախմբի համերգը՝ նվիրված ՀՀ անկախության 25-ամյակին: Հրավիրված են պետական բարձրաստիճան այրեր, միջազգային պատվիրակություններ, դեսպանությունների ներկայացուցիչներ, օտարերկրյա դիվանագետներ, արվեստագետներ։ Այնուհետև Տիգրան Հեքեքյանին և իր սաներին սպասում են գերմանական ևս երկու քաղաքներում՝ Կարլսռուհե, Հալլե, ապա՝ Հոլանդիայում և Բելգիայում։ Այս մասին հայտնում են երգչախմբից:

Նշենք, որ  Տիգրան Հեքեքյանի ղեկավարած «Հայաստանի Փոքրիկ Երգիչներ» երգչախմբի՝ ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված համերգային շրջագայությունը մեկնարկել է սեպտեմբերի 17-ին Դանիայում: Երգչախումբն ելույթներով հանդես է եկել Կոպենհագենի Աստվածամոր տաճարում, Հերնինգի և Հասլեվի եկեղեցիներում։

Հյուրընկալվել են Հերնինգի քաղաքապետարանում, այցելելՄեծ Եղեռնի ժամանակ հազարավոր հայ որբերի ու կանանց փրկած Կարեն Յեպպեի ծննդավայր, հարգանքի տուրք մատուցել և երգել նրա պատվին տեղադրված հուշաքարի մոտ, եղել են նրան նվիրված թանգարանում։

Դանիայում հայկական երգչախմբի համերգները կազմակերպվել էին Դանիայում ՀՀ դեսպանության կողմից։

Տարածել`
Share

You may also like...