Հայաստանի պետական ջազ նվագախումբը համերգ կունենա Մոսկվայում

Մոսկվայում`«Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսի» «Կանաչ» թատրոնում օգոստոսի 9-ին անցկացվեց Հայաստանի պետական ջազ նվագախմբի համերգը. տեղեկացնում է ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:
Միջոցառումը բաղկացած է երեք մասից` դասական ջազ, խորհրդային
ժամանակաշրջանի ջազային երաժշտություն և ժամանակակից ստեղծագործություններ:
«Ցուցահանդեսային կենտրոնի» «Կանաչ» թատրոնի բեմում հանդես կգա նվագախմբի առաջին կազմը, ինչպես նաև դաշնակահար Վահագն Հայրապետյանը, դուդուկահար Ջիվան Գասպարյան կրտսերը և երգչուհի Անահիտ Շահբազյանը:

Տարածել`
Share

You may also like...