Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը Ամանորը կդիմավորի Չինաստանում

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը այսօր հյուրախաղերով կմեկնի  Չինաստան:

Ըստ տեղեկության՝  նվագախումբը հենց այնտեղ էլ կդիմավորի Ամանորը։

ՀՊԵՆ հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ երիտասարդական նվագախումբը հրավերը ստացել է Պեկինի մշակույթի և ժամանցի կորպորացիայի (Beijing Culture and Entertainment Corporation) կողմից։

Նվագախումբն ունենալու է երկու համերգ՝ դեկտեմբերի 31-ին և հունվարի 2-ին, Չինաստանի Հայկոու քաղաքում։

Հայ երաժիշտների համերգային ծրագրերում ներկայացվելու են արիաներ իտալական հանրահայտ օպերաներից (Վերդի, Պուչինի), Մոցարտի, Չայկովսկու, Բիզեի, ինչպես նաև չինացի կոմպոզիտորների ստեղծագործություններ

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed