«Հայաստանի պատմությունը երաժշտության միջոցով». հիշատակի միջոցառում Մասաչուսեթսում

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ ԱՄՆ Մասաչուսեթսի նահանգի Նորթ Անդովար քաղաքում սեպտեմբերի 20-ին «Հայաստանի պատմությունը երաժշտության միջոցով» խորագիրը կրող հիշատակի միջոցառում տեղի կունենա։ Այս մասին գրում է The Armenian Mirror-Spectator-ը։
Միջոցառումը կընթանա Հայոց ցեղասպանության հարյուրամյակի տեղական հանձնաժողովի աջակցությամբ։ Ծրագրի մեխը երիտասարդ վիրտուոզ ջութակահար Հայկարամ Հովսեփյանն է, ում դաշնամուրի վրա կնվագակցի նրա մայրը՝ Անին։ Կհնչեն հանրահայտ եւ դասական ստեղծագործություններ։ Գլխավոր զեկուցողը կլինի Վուսթերի պետական համալսարանի փիլիսոփայության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Հենրի Թերիոն։
Դպրոցական ռեֆերատների մրցույթի հաղթողները կկարդան իրենց աշխատանքները։ Նրանց հանձնարարվել էր ուսումնասիրել, թե ինչ է նշանակում նրանց համար Ցեղասպանության 100-ամյակը։ Միջոցառման ժամանակ կհանձնվեն դրամական պարգեւներ։
- Previous Անկախ Հայաստանի ֆիլմերը. Հարավային Քալիֆորնիայի համալսարանում նշում են ՀՀ 25-ամյակը
- Next Հռոմում «Քեզ հետ, Հայաստա՛ն» համերգին ելույթ կունենա Լա Սկալայի նվագախումբը