Հայաստանի պատմության ամեն մի հատիկ հավասարապես մերն է

• Քայլում էինք Էջմիածնի հին խճուղով։ «Արարատ» տրեստի պատին քարակոփ փորագրութունը հիշեցնում էր, որ այդտեղ ժամանակին հեղինակի ներկայությամբ բեմադրվել է Գրիբոյեդովի «Խելքից պատուհասը» պիեսը, և ոչ մի խոսք չկար այն մասին, որ այդ ժամանակ դա սարդարի պալատի (նկարում) տարածքն էր։
• Եսիմ։ Մի կողմից՝ ակադեմիական ամեն ճշմարտություն չէ, որ զանգվածային հասանելիություն է ստանում, մյուս կողմից էլ՝ ինձ մտահոգում է, որ պատմության «խմբագրման» ու ընտրողական ներկայացման սովետական այս մեթոդն անցել է նաև անկախ Հայաստանին, և եթե այդ փորագրությունն այսօր արվեր, դարձյալ սարդարի պալատի մասը բաց կթողնվեր։
• Իսկ ես ուզում եմ, որ տիրապետի այն գիտակցումը, որ Հայաստանի պատմության ամեն մի հատիկ հավասարապես մերն է, և թող սկզբունքային հավասարություն դրվի մեր գաղութային անցյալի բոլոր փուլերի միջև, և չլինեն «լավ գաղութարարներ» և «վատ գաղութարարներ»,-գրում է blog.mediamall.am-ը:

 

Նյութը ներկայացվեց առանց խմբագրման

 

 

Տարածել`
Share

You may also like...