Հայաստանի մասնակիցը հաղթել է արվեստների միջազգային մրցույթում

 

«Պետերբուրգյան գարուն-2017» արվեստների միջազգային մրցույթում   «Գործիքային արվեստ» անվանակարգում արժանացել է հաղթողի կոչման և առաջին մրցանակի Հայաստանի մասնակից Ալեքսանդրա Կուզմինան, ով  ներկայացնում է Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցը (լարային բաժնի X դասարան, դասատու` պրոֆեսոր Գագիկ Սմբատյան):

Նշենք, որ առաջադրված են ղել  9 անվանակարգ և ժանր` «Պարարվեստ», «Էստրադային երգեցողություն», «Ակադեմիական երգեցողություն և Երգչախմբային արվեստ», «Ժողովրդական երգեցողություն», «Գործիքային արվեստ», «Թատերարվեստ», «Կրկեսային արվեստ», «Կերպարվեստ», «Հեղինակային երգ»:

Ինչպես տեղեկացում են ՀՀ մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից, այս հեղինակավոր մրցույթին մասնակցել են ավելի քան 80 համույթներ և 450 մենակատարներ` Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Ուկրաինայից, Ուզբեկստանից, Ղազախստանից, Սլովակիայից և այլն:

 

 Աղբյուր` Panorama.am
Տարածել`
Share

You may also like...