Հայաստանի Հանրապետության 25-ամյակին նվիրված մշակութային միջոցառում Պեկինում

Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Չինաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ Պեկինի Ջինաթայի արվեստի թանգարանում հուլիսին 15-ին տեղի է ունեցել հայ  գեղանկարիչ Ալեքսանդր Դերոյանի և Սևադա Գրիգորյանի գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսի բացման արարողությունը:

Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Միջոցառման մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքով հանդես եկավՉինաստանում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանը, ով հակիրճ ներկայացրեց Հայաստանի անկախության անցած ճանապարհը: ՀՀ դեսպանն առանձնահատուկ կարևորեց հայ-չինական մշակութային փոխգործակցությունը՝ միաժամանակ ընդգծելով մշակութային շփումների և փոխանակումների դինամիկան: «Հայաստանի անկախության 25-ամյակի շրջանակներումանցկացվող մշակութային այս միջոցառումը լավ առիթ է չինացի արվեստասերհասարակությանը ներկայացնելու հայկական գեղարվեստը», – նշեց դեսպան Մանասարյանը։

Բացման արարողությանը ներկա էին Պեկինում հավատարմագրված դեսպաններ և դիվանագետներ, ՉԺՀ մշակույթի նախարարության պաշտոնյաներ, չինացի արվեստասերներ, լրագրողներ:

Ցուցահանդեսը գործելու է մինչև հուլիսի 20-ը»:

Աղբյուրը՝ artsakhpress.am

Տարածել`
Share

You may also like...