Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ տեղի կունենա համերգային ծրագիր

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հանդես կգա Գանսյու նահանգի երգի-պարի անսամբլը: Համույթը  հանդես կգա «Մետաքսի ճանապարհ և ծաղիկների անձրև» խորագրով համերգային ծրագրով:

Ծրագիրը կկայան  հունվարի 14-ին՝ չինական Նոր տարվա կապակցությամբ:

Ըստ ՀՀ մշակույթի նախարարության մամուլի ծառայության՝ համերգը նվիրված է Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին:

Համերգը կազմակերպվում է ՀՀ մշակույթի ու Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մշակույթի նախարարությունների և ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության աջակցությամբ:

Տեղեկացնանեք, որ  Գանսյու նահանգի երգի-պարի անսամբլը հիմնադրվել է 1961 թվականին և ներկայացնում է Դունհուան քաղաքի արվեստը, սովորույթները և Մետաքսի ճանապարհի առանձնահատկությունները:

Տարածել`
Share

You may also like...