Հայաստանի Հանրապետության հռչակման և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված ուղերձ

1918 թ. մայիսյան հաղթական մարտերով ու Հայաստանի Հանրապետության հռչակումով հայ ժողովուրդը թևակոխեց հայոց նորագույն պատմության ժամանակաշրջանը։ Հայության կյանքում այղ իրադարձություններն ունեցան բախտորոշ նշանակություն.

1918 թ. մայիսին Թովմաս Նազարբեկյանի, Մովսես Սիլիկյանի, Դանիել-բեկ ու Պողոս-բեկ Փիրումյանների, Գարեգին Նժդեհի, Դրոյի, Ա. Բեյ Մամիկոնյանի, Ն. Ղորղանյանի և տաղանդավոր այլ զորավարների գլխավորությամբ Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերում հայ զորականների ու աշխարահազորի տարած հաղթանակների շնորհիվ հնարավոր եղավ կասեցնել թուրքական զորքերի առաջխաղացումը դեպի Արևելյան Հայաստանի խորքերը և խաւիանել ինչպես արևելահայության, այնպես էլ Արարատյան դաշտում և այլ վայրերում ծվարած հարյուրհազարավոր արևմտահայ գաղթականների վերջնական բնաջնջման թուրքական ծրագիրը։ Այդ համաժողովրդական պայքարին մասնակցություն ունեցան հայ ժողովրդի բոլոր խավերը։ Մայիսյան մարտերին մասնակցեցին հեծյալ դասակի հրամանատար, ապագա մարշալ Հովհ. Բւսղրամյանը, լեզվաբան Գր. Ղաւիանցյանը, գրող Ա. Բակունցը, Գարեգին արք. Հովսեփյանի գլխավորած հոգևորականների ջոկատը։ Կռիվներում աչքի ընկան այլազգի բազմաթիվ զինվորականներ ռուսներ Վ.Պերեկրոմտովը, Ն. Կլիչը, Ա. Շնեուրը, հույն Վլ. Սակիլարին և ուրիշներ։

Մայիսյան հաղթանակների շնորհիվ հայ քաղաքական շրջանակներում վստահություն առաջացավ սեփական պետականությունը վերականգնելու և անկախության նվիրական գաղափարը կյանքի կոչելու խնդրում։

Ի տարբերություն Անդրկովկասյան ժողովրդավարական Դաշնային Հանրապետության մեջ մտնող մյուս քաղաքական ուժերի, որոնք իրենց անկախության հռչակման քայլը համաձայնեցրել էին գերմանացիների և օսմանյան թուրքերի հետ, հայ ժողովուրդն իր անկախությունը ձեռք բերեց ազատագրական պայքարի մայիսյան հերոսամարտերի գնով։

Մայիսյան հերոսամարտերը ստիպեցին թուրքերին Բաթումում ընթացող բանակցություններին մասնակից դարձնել նաև հայկական պատվիրակությանը և 1918թ. հունիսի 4-ին Հայաստանի հետ կնքած պայմանագրով ճանաչել նորահռչակ Հայաստանի Հանրապետությունը։

Հայոց պետականության վերականգնման գործում բացառիկ նշանակություն ունեցավ հայ հասարակական-քաղաքական շրջանակներում գործող կառույցների, մասնավորապես Հայոց ազգային խորհրդի գործունեությունը, որին էլ վիճակվեց հռչակելու Հայաստանի անկախությունը։ Երևանի ազգային խորհրդի նախագահ, Հայոց ազգային խորհրդից դիկտատորի լիազորություններ ստացած Արամ Մանուկյանը, օգտագործելով 1915 թ. մայիս-հուլիսին Վանում Վան-Վասպուրականի նահանգապետի պաշտոնում պետականաշինության ոլորտում կուտակած ահռելի փորձը, Երևանի նահանգում հաստատեց կարգ ու կանոն, ամրապնդեց երկրի պաշտպանունակությունը, մեծ նպաստ բերեց մայիսյան կռիվներում հաղթանակի հասնելու գործում և կարողացավ հասնել անկախության ձեռքբերմանը։ Դրանով իսկ Արամ Մանուկյանը հիրավի դարձավ հայոց նորագույն պետականության հիմնադիրը։

Հայոց պետականության վերականգնման ու ամրապնդման գործում մեծ դերակատարություն ունեցավ Հայ առաքելական եկեղեցին՝ Գևորգ Ե Ամենայն հայոց կաթողիկոսի գլխավորությամբ։ Ինչպես Մայիսյան հերոսամարտերին, այնպես էլ հայոց նորօրյա պետականաշինության գործընթացին իրենց գործուն մանակցությունը բերեցին հայաստանաբնակ եզդիները՝ Ուսուբ բեկ Թեմուրյանի (ՀՀ խորհրդարանի անդամ) և Ջհանգիր աղայի առաջնորդությամբ։

Հայաստանի Առաջին Հանրապետությունը ծնվեց ծանր պայմաններում` 12 հազ. քառ. կմ-ի վրա, որն աստիճանաբար ամրապնդվեց և ընդարձակվեց։

Անկախության հռչակումից հետո առաջնահերթ խնդիրներից մեկը իշխանության մարմինների ստեղծումն էր։ Սկզբում իշխանության ժամանակավոր գործառույթներն իրականացնում էր Թիֆլիսի Հայոց ազգային խորհուրդը, որը, թուրքերի կողմից ճանապարհներին հարուցած արգելքների պատճառով, ինչպես և այլ հանգամանքների բերումով, չէր կարողանում Վրաստանից տեղաւիոխվել Երևան։ Հայաստանում իշխա­նության ղեկը շարունակում էր մնալ Երևանի ազգային խորհրդի ձեռքում։

1918 թ. հուլիսի 19-ին Ազգային խորհուրդը ժամանեց Երևան։ Ազգային խոր– հուրդների (Թիֆլիսի, Երևանի) և քաղաքական կուսակցությունների համաձայնութ­յամբ կազմվեց իշխանության բարձրագույն մարմին Հայաստանի խորհուրդ (պառլա­մենտ, խորհրդարան), որի մեջ մտան ազգային խորհուրդների, տարբեր կուսակցութ­յունների, անկուսակցականների, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ­ներ՝ ընդամենը 46 հոգի։ Հուլիսի 24-ին հրապարակվեց կառավարության կազմը, վար– չապետ Հովհ. Քաջազնունի, ներքին գործերի նախարար Արամ Մանուկյան, արտ– գործնախարար Ալեքսանդր Խատիսյան, ֆինանսների նախարար Խաչատուր Կար– ճիկյան, զինվորական նախարար գեներալ Հովհաննես Հախվերդյան և արդարադա­տության նախարար՝ Գրիգոր Տեր-Պետրոսյան։

Օգոստոսի 1-ին Երևանում հանդիսավորությամբ բացվեց հայոց առաջին պառ­լամենտի խորհրդի (խորհրդարանի) անդրանիկ նստաշրջանը։ Խորհրդի նախագահ ընտրվեց Ավետիք Սահակյանը (Հայր Աբրահամ)։ Նստաշրջանը որոշում ընդունեց եր­կիրը ծանրագույն վիճակից դուրս բերելու ուղղությամբ շուտափույթ քայլեր ձեռնար­կելու մասին։ Մինչև հիմնական օրենքի սահմանադրության ընդունումը, որոշվեց ժա­մանակավորապես առաջնորդվել ցարական Ռուսաստանի «Հավաք օրինաց» օրենք­ների ժողովածուով։ Մինչև տարեվերջ բարելավվեց դատական համակարգը։ Ստեղծ­վեց երդվյալ ատենակալների դատարան։

1919 թ. դեկտեմբերի 26-ին խորհրդարանն ընդունեց կարևոր որոշում հայոց լե­զուն պետական ճանաչելու մասին։ Գործավարությունը բոլոր հիմնարկներում այդու– հետ կատարվելու էր հայերենով։ Ընդունվեց պետական դրոշը եռագույնը, որը պետք է բարձրացվեր պետական կառավարման մարմինների շենքերի վրա։ ճարտարապետ Ա– լԵքսանդր Թամանյանի և նկարիչ Հակոբ Կոջոյանի կողմից ներկայացվեց հանրապե­տության զինանշանը։ Հանրապետությունում իբրև պետական հիմն գործածվում էր «Մեր հայրենիքը»։ Սահմանվեցին շքանշաններ, տոներ։ «Հայրենիքին ծառայության համար», «Վարդան զորավար» և այլ շքանշաններ ունենալու մասին որոշումներ ըն­դունվեցին։ Սկսվեց հայրենադարձություն։

Հանրապետության կառավարությունը մեծ ուշադրություն հատկացրեց բանակի ամրապնդման հարցին։ Հին բանակը, որի կորիզը հայկական կորպուսն էր, այլևս չէր համապատասխանում ժամանակի ոգուն, ուստի կազմացրվեց և նոր 20-25 տարեկան­ների զորահավաքի հիման վրա կազմվեց հայկական դիվիզիան Մովսես Սիլիկյանի հրամանատարությամբ։ Մինչև 1920 թ. բանակի թիվն իր 10 գնդերում հասավ 25 հա­զարի։ Սևանում հիմք դրվեց ռազմական նավատորմին, որի առաջնեկը դարձավ «Աշոտ Երկաթ» ռազմանավը։

1919 թ. հունիսի վերջին անցկացվեցին ընտրություններ 366 հազար ընտրողնե­րի, քաղաքական 7 կուսակցությունների մասնակցությամբ։ Ընտրելու իրավունք ստացան 20 տարին լրացած բոլոր քաղաքացիները անկախ սեռից, ազգային ու կրոնական պատկանելությունից։ Ընտրության իրավունք վերապահվեց նաև արևմտահայ գաղթականությանը։ Խորհրդարանի 80 անդամներից 72-ը դաշնակցա­կաններ էին։ 1919 թ. օգոստոսի 1-ին բացվեց նորընտիր խորհրդարանը, որը հաստա­տեց նոր կառավարության կազմը վարչապետ Ալ. Խատիսյանի ղեկավարությամբ։

Հանրապետության ամրապնդման գործընթացը շարունակվեց։ Հաստատվեցին դիվանագիտիական հարաբերություններ ինչպես հարևան, այնպես էլ հեռավոր երկր– ների հետ։ 1920 թ. օգոստոսի 10-ին Փարիզի արվարձան Սևր քաղաքում համաշխար­հային պատերազմում հաղթանակած Անտանտի երկրների և պարտված Օսմանյան Թորքիայի միջև կնքված դաշնագրով Հայաստանի Հանրապետությանը պետք է միաց­վեր շուրջ 90 հազար քառակուսի կմ տարածք Արևմտյան Հայաստանի Վանի, Բիթլիսի, էրզրումի և Տրապիզոնի նահանգներից, որով հայոց պետության տարածքը կազմելու էր մոտավորապես 160 հազար քառակուսի կմ։

Սակայն խորհրդաքեմալական համագործակցության հետևանքով այս ծրագիրը չիրագործվեց։ 1920 թ. աշնանը թուրք-հայկական պատերազմի հետևանքով և դեկտեմ­բերի 2-ի Երևանյան համաձայնագրով խորհրդայնացմամբ կործանվեց Հայաստանի Հանրապետությունը։ Պետականության մոտ երկուսուկես տարվա կարճատև ընթաց­քում հայ ժողովուրդն ունեցավ լուրջ առաջընթաց։ Երկարատև ընդմիջումից հետո վե­րականգնվեց հայոց պետականությունը, սկսվեց հայրենադարձություն, ստեղծվեցին իշխանության մարմիններ, բավականին ուժեղ բանակ, մարդկանց մեջ ամրապնդվեց պետականության գիտակցությունն ու զգացողությունը։ ժամանակի հայ ազգային– քաղաքական շրջանակները, նախընտրելով խորհրդարանական կառավարման համա­կարգը, նպաստավոր պայմաններ ստեղծեցին երկրում ժողովրդավարության արագ ներդրման ու զարգացման համար։

Թեև ընկավ հանրապետությունը, սակայն նրա գոյությունն անհետևանք չմնաց։ Նրա հիմքի վրա բոլշևիկները պարտավորված ստեղծեցին նոր հանրապետություն Խորհրդային Հայաստանը, որի շուրջ 70-ամյա պատմության ընթացքում հայ ժողո­վուրդն ապրեց տնտեսական ու մշակութային մեծ վերելք։ Փաստորեն Առաջին Հանրա­պետության հենքի վրա, թեև վարչաքաղաքական միանգամայն այլ համակարգի պայ­մաններում ստեղծված Խորհրդային Հայաստանն էլ հող նախապատրաստեց Երրորդ անկախ Հանրապետության ձևավորման համար։

Այս է շուրջ հարյուրամյա հեռավորությունից 1918 թ. մայիսյան հերոսամարտերի ու անկախ պետականության հռչակման պատմական խորհուրդը։

 

Աղբյուրը` yerepouni-news.com

Տարածել`
Share

You may also like...