Հայաստանի եւ Ռուսաստանի մշակույթի նախարարները Մոսկվայում հայկական ցուցահանդես են բացել

ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին եւ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը մարտի 10-ին Ռուսաստանի պետական պատմական թանգարանում բացել են  «Հայաստան. գոյության լեգենդը» խորագրով ցուցահանդեսը, հաղորդում է РИА Новости-ն:

Ցուցադրության են հանվել 160 ցուցանմուշներ Հայաստանի երեք առաջատար թանգարաններից՝ Հայաստանի պատմության թանգարանից, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանից եւ Մատենադարանից:

Հասմիկ Պողոսյանը Ռուսաստանի պատմական թանգարանի տնօրեն Ալեքսեյ Լեւիկինին պարգեւատրել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ մշակութային կապերի զարգացմանը նպաստելու համար:

Հայաստանի պատմության թանգարանը ցուցադրության է հանել ժամանակակից Հայաստանի տարածքում հայտնաբերված արժեքավոր գտածոներ, որոնք ներկայացնում են հայ ժողովրդի ամբողջ պատմությունը:

12804455_968563343198305_883805030_n 12834642_968563349864971_1381064560_n 12833246_968563339864972_1620582225_n 10621941_968563353198304_1891951844_n 12516397_968563356531637_1169100495_n

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Հայաստանի եւ Ռուսաստանի մշակույթի նախարարները Մոսկվայում հայկական ցուցահանդես են բացել”

Leave a Reply

Your email address will not be published.