«Հայաստանի դուստրեր» բարեգործական նամականիշերը

Ներկայացնենք 1923 թվականին Ամերիկայում բարեգործական դրամահավաքների նպատակով թողարկված «Հայաստանի դուստրեր» նամականիշերը: «Օգնություն հայ փախստականներին» («Help Armenian refugees») մակագրությամբ նմանատիպի նամականիշեր թողարկվում էին 1920-ական թվականներին «Հայկական Կարմիր խաչ» (հետագայում՝ «Հայ օգնության միություն», ՀՕՄ) Ամերիկայի հայ կանանց բարեգործական կազմակերպության կողմից: Կազմակերպության պաշտոնական անվանումը անգլերեն եղել է «Daughters of Armenia»՝ «Հայաստանի դուստրեր» (կենտրոնը՝ Բոսթոն): Այդ տարիներին «Հայկական Կարմիր խաչ»-ը բազմակողմանի օգնություն էր կազմակերպում տարբեր երկրներում ապաստանած գաղթական հայերին։ Ենթադրվում է, որ նամականիշի պատկերի հեղինակը նկարիչ Արշակ Ֆեթվաճյանն է եղել, որն ի դեպ Հայաստանի առաջին Հանրապետության փոստային նամականիշերի և թղթադրամների հեղինակն էր:
Նյութը՝ Ռուբեն Շուխյանի ֆեյսբուքյան գրառումից
- Previous «Պատից այս կողմ»՝ Ժաննա Ղոչիկյանի բանաստեղծությունների առաջին ժողովածուն
- Next Գառնիում հայտնաբերված կարասները կարիք ունեն մաքրման, վերականգնման