Հայաստանի արվեստագետներից ոչ միայն հյուրախաղեր, ցուցահանդեսներ են ակնկալում, այլև՝ վարպետության դասեր

Հայաստանից Արցախ ժամանած արվեստագետներն ու մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն  հյուրընկալվեցին ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունում։

Նախարար Նարինե Աղաբալյանն ասաց, որ այստեղ Հայաստանի արվեստագետներից ոչ միայն հյուրախաղեր, ցուցահանդեսներ են ակնկալում, այլև վարպետության դասեր։

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը պաշտպանեց Արցախի իր պաշտոնակցի տեսակետը, ապա հաճելի անակնկալ մատուցեց՝ ասելով, որ Հայաստանի մշակույթի նախարարությունն այսուհետ հոգալու է արցախյան հյուրախաղերի, ցուցադրությունների մի մասի ֆինանսավորումը։

 

Լուսինե Ավանեսյան, Ստեփանակերտ

Նյոևթը՝ նախարարության ֆեյսբուքյան էջից

Տարածել`
Share

You may also like...