Հայաստանի արդի ճարտարապետությունը 1991-2016թվականներին

panorama.am-ը գրում է՝

ՀՀ քաղաքաշինության նախարարությունը Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում, հրատարակելու է «Հայաստանի արդի ճարտարապետությունը 1990-2016» եռալեզու գունավոր ալբոմը, ուր տեղ  են գտնելու անկախության տարիներին հայ ճարտարապետների կողմից նախագծված և կառուցված շենքերն և շինությունները:  Այս մասին հայտնում են քաղաքաշինության նախարարության մամուլի ծառայությունից:

Անհրաժեշտ նյութերի ներկայացման համար սահմանված վերջնաժամկետի ավարտից հետո` (սեպտեմբերի 19-ը) սեպտեմբերի 20-ին  Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի ցուցասրահում կբացվի ներկայացված նյութերի ցուցահանդեսը:

Այս պահի դրությամբ ներկայացվել է 30 հայտ, այդ թվում նաև Արցախից: Հայտերին կից մասնակիցները ներկայացրել են ավելի քան 112 վահանակ և 4 մանրակերտ:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed