Տեղի կունենա «Դմիտրի Խվորոստովսկին և ընկերները» խորագրով համերգ

Կրեմլի պետական պալատում հինգշաբթի տեղի կունենա «Դմիտրի Խվորոստովսկին և ընկերները» խորագրով համերգ, որտեղ աշխարհահռչակ բարիտոնը հանդես կգա մեցցո-սոպրանո Էլինա Գարանչայի հետ:

Համերգի ընթացքում կկատարվեն օպերային արիաներ, որոնք հայտնի են դասական երաժշտության սիրահարներին ամբողջ աշխարհում, գրում է РИА Новости-ն։

2006-ից սկսած ամեն տարի երգիչը համերգ է տալիս Մոսկվայում, որոնց տարբեր տարիների մասնակցել են Ռենե Ֆլեմինգը, Սումի Յոն, Սոնդրա Ռադվոնովսկին։

Հունիսի վերջին Խվորոստովսկին հայտարարել էր իր համերգների չեղարկման մասին՝ իր մոտ գլխուղեղի քաղցկեղ հայտնաբերելուց հետո։ Բուժման կուրս անցնելուց հետո առաջին համերգը կայացել է սեպտեմբերի վերջին։

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Տեղի կունենա «Դմիտրի Խվորոստովսկին և ընկերները» խորագրով համերգ”

Leave a Reply

Your email address will not be published.