Հայաստանի ազգային գրադարանում տեղի ունեցավ հանդիպում Վ. Սարգսյանի հետ

Փետրվարի 21-ին`ժամը 14:00,  Մայրենիին նվիրված օրը, Հայաստանի ազգային գրադարանում տեղի ունեցավ հանդիպում «Այբբենարան», «Մայրենի» 1-4 դասագրքերի հեղինակ, գրող, հրապարակախոս Վաչագան Ա. Սարգսյանի հետ: ներկայացվեցին վերջերս լույս տեսած` մայրենիին նվիրված նրա երեք գրքերը ` «Երգող այբուբեն», «Արմանք զարմանք այբբենական ընթերցարան» և «Խաղ և ուսուցում»: Եղան զեկուցումներ հայերենի այսօրվա խնդիրների վերաբերյալ:

Տարածել`
Share

You may also like...