Հայաստանը` 1710 թվականի «Պատմական ատլասում»

Եվրոպայում 1710 թվականին լույս տեսած «Պատմական ատլասի» մի հատորում առանձին մեծ էջ կա «Հայաստանի և Վրաստանի գլխավոր քաղաքների պատկերներն ու նկարագրությունը» (Vue et Description Des Principales Villes De L’Armenie et De La Georgie Avec) վերնագրով:

Ֆրանսիացի անվանի քարտեզագետ, գիտնական և գրող Հանրի Շատելենը (Henri Chatelain) 1705-1720 թթ. Փարիզում և Ամստերդամում Նիկոլաս Գուենդևիլի (Nicolas Gueudeville) հետ համատեղ ֆրանսերեն լեզվով հրատարակել է 7 հատորանոց «Պատմական ատլաս, կամ Նոր ներածություն պատմության, ժամանակագրության և հին ու նոր աշխարհագրության» (Atlas Historique, Ou Nouvelle Introduction A l’Histoire, à la Chronologie & à la Géographie Ancienne & Moderne) կոթողային աշխատությունը: Այն մի քանի անգամ վերահրատարակվել է տարբեր հրատարակիչների կողմից և համարվում էր այդ ժամանակաշրջանի աշխարհագրական և պատմական համառոտ հանրագիտարանը:

1710 թվականին լույս տեսած «Պատմական ատլասի» մի հատորում առանձին մեծ էջ կա «Հայաստանի և Վրաստանի գլխավոր քաղաքների պատկերներն ու նկարագրությունը» (Vue et Description Des Principales Villes De L’Armenie et De La Georgie Avec) վերնագրով: Այն մեկ ամբողջական պաստառ է՝ Արևմտյան Հայաստանի և Վրաստանի քաղաքների քարտեզագրված պատկերներով և այդ քաղաքներին վերաբերող նկարագրություններով:

Հետաքրքիր է, որ անգամ հայկական պետականության բացակայության պայմաններում Հայաստանը եվրոպացիների կողմից փաստացի ընկալվում և ճանաչվում էր որպես իր բնիկ ազգաբնակչությամբ՝ հայերով բնակեցված և «Հայաստան» (Armenia) անվանումով առանձին մի տարածաշրջան:

Отдельные эпизоды страницы из Исторического атласа Анри Шателена относительно Армении и Грузии

Ներկայացվող էջում եղած տեղեկությունները կանոնակարգված և առանձնացված են մի քանի բաժիններում: Արևմտյան Հայաստանը փաստացի ներկայացված է Էրզրում, Կարս, Տրապիզոն և Թոկատ (գտնվում է Սեբաստիա քաղաքից դեպի հյուսիս) քաղաքներով, իսկ Վրաստանը ներկայացված է Թիֆլիս մայրաքաղաքով:Այդ բոլոր քաղաքների վերաբերյալ տրվում են նաև բազմաբնույթ համառոտ տեղեկություններ: Ուշագրավ է, որ Էրզրումը նշված է որպես «Հայաստանի մայրաքաղաք», Կարսը՝ «Հայկական քաղաք Պարսկաստանի մոտ»: Էջի երեք պատկերներում տրվում են նաև հայ հոգևոր դասի ներկայացուցիչների հանդերձանքները:

Հեղինակ` Ռուբեն Շուխյան

Աղբյուրը` armeniasputnik.am

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed

Արխիվ

October 2019
M T W T F S S
« Sep    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031