Հայաստանը և հայերը՝ Վլադիմիր Վիսոցկու ստեղծագործական կյանքում

Վիսոցկին Փարաջանովի հետ ծանոթացել է հավանաբար 60-ականներին՝ Կիևում հյուրախաղերի ժամանակ: Ինչպես գրում է «Украинская культура» ամսագրի խմբագիր Ա. Յարմեչուկը, բավականին կոլորիտային հասարակություն էր հավաքվում Տարաս Շևչենկոյի 64 հասցեում գտնվող բնակարանում: Այդ տարիներին Կիևում լինելն ու Փարաջանովին չայցելելը այդքան էլ խելամիտ քայլ չէր, և, իհարկե, «Таганка»-ն ևս այցելեց Փարաջանովին: Արդարության համար պետք է նշել, որ մինչ այդ էլ Վիսոցկին բավականին հաճախ էր լինում Կիևում, իսկ Փարաջանովը պլանավորել էր Վիսոցկուն նկարահանել իր ֆիլմում:

1972 թվականի օգոստոսին Վիսոցկին և Վլադին հանգստանում էին Յուրմալայում, այդտեղ էր նաև Փարաջանովը: Մի անգամ Վիսոցկու բնակարանում անջատում են ջուրը, և նա զանգահարում է Փարաջանովին՝ խնդրելով, որ վերջինս բանալիներ թողնի իր համար: Մտնելով սենյակ՝ նրանք տեսնում են սեղանի վրա մրգեր, ծխախոտ, հանքային ջուր, իսկ լոգարանում վերևից կախված վարդերի փունջ այնպես, որ ջրի շիթը վարդերի թերթիկներով թափվեր լողացողների վրա:

Հավանաբար վերջին անգամ Վիսոցկին Փարաջանովի հետ հանդիպել է 1979 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, երբ իրենց թատրոնը հյուրընկալվել էր Թբիլիսիում:

սկզբնաղբյուր՝ Ա. Առաքելյան

Տարածել`
Share

Tags

You may also like...

Sorry - Comments are closed