Հայաստանը ոչ միայն արևելահայի, այլ նաև արեւմտահայի երկիր է.Դավիթ Գասպարյան

1995թ. հուլիսի 5-ին համաժողովրդական հանրաքվեի արդյունքում ընդունվեց երկրի Մայր օրենքը: Սահմանադրության ընդունումից հետո հուլիսի 5-ը դարձավ պետական տոն: Սահմանադրությունն ամրագրեց Հայաստանի Հանրապետության բնույթը՝ որպես ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական եւ սոցիալական պետության, հռչակեց մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները, սահմանեց հանրապետության կառավարման ձեւը՝ հիմնված օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների տարանջատման սկզբունքի վրա: Գրականագետ Դավիթ Գասպարյանի կարծիքով, բոլոր սահմանադրություններն էլ թղթի վրա լավ են, բայց ինքը կուզենար մեր Սահմանադրությունը կյանքի կոչված տեսնել. «Ստալինյան սահմանադրությունն էլ հրաշալի էր, որ ընդունվեց 1936թ. դեկտեմբերի 5-ին, բայց հետո գիտե՞ք ինչ եղավ՝ բանտերը լցվեցին անմեղ մարդկանցով։ Ճիշտ է, հիմա ժամանակները տարբեր են… մեր Սահմանադրությունն էլ թղթի վրա, իհարկե, լավն է, բայց ես ուզում եմ, որ մեր Սահմանադրությունը կենսագործվի, ուզում եմ այն համեմատել մեր կյանքի իրականության հետ՝ ինչպիսի՞ն է մեր կյանքը, մեր ժողովրդի վիճակը, մեր իրականությունը եւ մեր Սահմանադրությունը, այդ անջրպետը կա եւ երեւի պետք է լինի, բայց ես կցանկանայի, որ գիրը եւ կյանքը մոտ լինեին իրար։ Այն, ինչ գրի մեջ երազում ենք, ուզում ենք, որ այդպես լինի, ձգտենք ու երկիրն այդպես կառուցենք։ Այսօր մեծ խզում կա թղթի եւ կյանքի միջեւ»։ Թե այդ բացը երբ եւ ինչպես հնարավոր կլինի վերականգնել, գրականագետը դժվարանում է պատասխանել, փոխարենն ընդգծում է՝ օրենքի ու օրինականության երկիրը հրաշալի է։

 

Նյութի շուրունակությունը կարդացեք  աղբյուրում՝ ` hraparak.am

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed