Հայաստանը մասնակցել է Ժնևի Գրքի միջազգային 28-րդ ցուցահանդեսին

Հայաստանը, ապրիլի 30-ից մայիսի 4-ը մասնակցել է Ժնևի` Գրքի միջազգային ամենամյա ցուցահանդես-տոնավաճառին (Salon du livre): Հայաստանի տաղավարը ներկայացնում էր Շվեյցարիայի «Հակոբ Դ. Թոփալյան» հայկական հիմնադրամը:

Հայաստանի տաղավարում ցուցադրված էին Հայաստանում և այլ երկրներում տպագրված հայերեն և օտարալեզու բարձրորակ հրատարակություններ, որոնց թվում առանձնահատուկ տեղ էին գրավում Հայաստանին, Արցախին, Ջուղային նվիրված գրքերը: Ցուցահանդեսի 5 օրերի ընթացքում կազմակերպվեցին նոր հրատարակված գրքերի շնորհանդեսներ, տարբեր թեմաներով քննարկումներ և դասախոսություններ հայոց պատմության, հայկական մշակույթի ու ճարտարապետության վերաբերյալ: Քննարկումների շարքում այցելուների մոտ մեծ հետաքրքրություն առաջացրեց քաղաքագետ, լրագրող Վիկեն Չեթերյանի (Viken Cheterian) «Լռության 100 տարի` թաքնված հայեր» 2015 թվականին հրատարակվելիք գրքի ներկայացումը:

Ցուցահանդեսի ընթացքում հայկական տաղավարում ներկայացված էին նաև հայկական խոհանոցը և հայկական արտադրության հուշանվերներ:

Տարածել`
Share

You may also like...