Հայաստանը հրաշալի է, Տավուշը՝ բացառիկ. Մշակութային օրեր Հաղարծինում

ter-hambardzum.net-ը գրում է՝ 

Իր ձևով և բովանդակությամբ այս եզակի իրադարձությունը միտված է ցուցադրել Տավուշի հոգևոր կենտրոն հանդիսացող Հաղարծնի հրաշալի վանքը (X-XII դդ) և իր հոգևոր ժառանգությունը ոչ տրադիցիոն ձևով, կազմակերպել հոգևոր և կիրառական մակույթի փառատոնը երկրի ամենագեղեցիկ և պատմականորեն արժեքավոր քրիստոնեական տաճարներից մեկում: Դրա համար մենք օգոստոսի 15-ից 21-ն ընկած շաբաթվա ընթացքում կազմակերպում ենք հետաքրքիր միջոցառումների շարք. տեղական կաթնահունցի պատրաստման վարպետության հատուկ դասեր, քաղցրավենիքների և վանական կերակրատեսակների պատրաստում հնագույն վանական բաղադրատոմսերով, մոմերի ձուլում, բաց երկնքի տակ կինոդիտումներ: Եվ այս ամենը վանքի տարածքում, որը մեկ շաբաթով վերածվելու է կենդանի քաղաքի, որում բոլորը՝ մեծից փոքր, հոգևորականները և երիտասարդները պետք է ապրեն և գործեն ինչպես մեկ միասնական ընտանիք:

Փառատոնի ընթացքում վանքի տարածքում կանցկացվեն հեգևոր երգի, նկարչության, պատմության, փորագրության, գորգագործության, կարպետագործության, ապակենկարչության, օճառի և մոմի պատրաստման, կավագործության դասեր, որոնք թույլ կտան ավելի լավ պատկերացնել, թե ինչպես են ապրել մեր նախնիները դարեր առաջ: Սպասվում են նաև բազում հետաքրքիր անակնկալներ:

Այսպիսով, յոթ օրերի ըմթացքում Հաղարծնի հյուրերը կարող են մասնակցել վարպետաց դասերի, խաղերի, պարերի. Իսկ երեկոյան օգոստոսի 19-ից 21-ն ընկած ժամանակահատվածում Ֆրեսկո փառատոնի շրջանակներում կկազմակերպվի Ռուսաստանից, Միջին արևելքից և Եպրոպայից ժամանած ռեժիսորների կարճամետրաժ հոգևոր ֆիլմերի ցուցադրություն բաց երկնքի տակ:

Ամբողջ շաբաթվա ընթացքը կուղեկցվի եկեղեցական արարողություններով, ավետարանական ընթերցումներով և երգեցողությամբ, որոնք թույլ կտան հյուրերին ավելի խորը թափանցել և հասկանալ վանքի պատմա-մշակութային ժառագությունը, ինչպես նաև հարստացնել նրանց հոգևոր աշխարհը և խորն ընկալել Հայ առաքելական եկեղեցու քրիստոնեական մշակույթի էությունը:
Սպասում ենք ձեզ Տավուշի մարզի Հաղարծին վանական համալիրում, օգոստոսի 15-21-ը:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed