Հայաստանը հանդես կգա մրցույթի 1-ին կիսաեզրափակչի 2-րդ հատվածում

Այս տարի  Ուկրաինայում կայանալիք «Եվրատեսիլ 2017»-ի կիսաեզրափակիչ փուլերում հանդես եկող երկրների դասավորությունըն արդեն հրապարակված է: Մասնակից  37 երկրները հանդես կգան   կիսաեզրափակիչ 2 փուլով, որոնց ժամանակ էլ կընտրվեն այն պետությունների ներկայացուցիչները, ովքեր հնարավորություն կստանան հանդես գալ արդեն եզրափակիչ փուլում։

Հայաստանը «Եվրատեսիլ 2017»-ին ներկայացնող Արծվիկը այս տարի ելույթ կունենա 1-ին կիսաեզրափակչի 2-րդ հատվածում:

Իսկ ահա «Մեծ հնգյակ»-ի երկրներն այդ օրերին կքվեարկեն հետևյալ հերթականությամբ․ 1-ին կիսաեզրափակիչ- Իտալիա, Իսպանիա, Մեծ Բրիտանիա 2-րդ կիսաեզրափակիչ- Գերմանիա, Ֆրանսիա, Ուկրաինա  Հիշեցնենք, որ «Մեծ հնգյակ»-ի պետությունները «Եվատեսիլ» մրցույթի հիմնադիրներն են համարվում, իսկ Ուկրաինան այս տարվա հյուրընկալող երկիրը։ Նշենք նաև, որ երեկ հրապարակվել է «Եվատեսիլ 2017»-ի տարբերանշանն ու նշանաբանը․ «Տոնենք բազմազանությունը»։

 

Աղբյուրը` hraparak.am

 

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed