Հայաստանը կներկայանա Կաննի կինոփառատոնին

 

Օրեր առաջ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը հանդիպել է   Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտիեին: Նախարարը նշել է, որ Շառլ Ազնավուրի ծննդյան օրը՝ մայիսի 22-ին, Ազգային օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի դահլիճում  կկազմակերպվիմեծ համերգ, որում կհնչեն Ազնավուրի երգերը հիմնականում՝ օպերային և էստրադային երգիչների զուգերգերով։

«Եթե այս համերգը հաջողվի, իսկ ես չեմ էլ կասկածում, կարող ենք այդպիսին կազմակերպել նաև Ֆրանկոֆոնիայի հայաստանյան գագաթնաժողովի օրերին՝ ծրագրում ընդգրկելով նաև Ֆրանսիայի, ֆրանկոֆոն երկրների օպերային ու էստրադային երգիչների կատարումները»,- այս մասին ասել է մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտիեի հետ հանդիպմանը:  Այս մասին հաղորդում են ՄՆ մամուլի ծառայությունից:

Հանդիպմանը դեսպանի կողմից առաջարակ է եղել Լիոն քաղաքի Լույսի տոնի նմանությամբ «լուսային շքերթով» այդ օրերին հագեցվեն Հայաստանում պատմամշակութային մի շարք հնավայրեր, որտեղ հնագիտական պեղումներ են անցկացնում հայ-ֆրանսիական արշավախմբերը, ինչպիսինն է  «Էրեբունին», որի 2800-րդ տարեդարձն ենք նշելու այս տարի։ Նախարար Ամիրյանը ողջունել  է առաջարկը:
Նախարար Ամիրյանը դեսպան Շարպանտիեին տեղեկացրել է նաև, որ այս տարի Հայաստանը Կաննի կինոփառատոնին առավել ներկայանալի տաղավար է ունենալու՝ հույս ունենալով համատեղ կինոարտադրության ավելի շատ գործընկերներ ձեռք բերել, որոնց համար բարենպաստ պայմաններ են ստեղծվելու «Կինոյի մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո։

 

Աղբյուրը` panorama.am

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed