Հայաստանը կմասնակցի Լոնդոնի գրքի միջազգային տոնավաճառին

Հայաստանը առանձին տաղավարով կներկայացվի Լոնդոնի գրքի միջազգային տոնավաճառին, որը կայանալու է ս. թ. ապրիլի 14-16-ը, տեղեկացնում է Հայաստանի մշակույթի նախարարությունը:

Լոնդոնի գրքի տոնավաճառն անցկացվում է 43-րդ անգամ:

Հրատարակչությունները կամ մասնագետները, ովքեր ցանկություն ունեն մասնակցելու տոնավաճառին, պետք է լրացնեն հայտը, որը կարելի է ներբեռնել Հայաստանի մշակույթի նախարարության կայքից և ուղարկեն  lusinekaramyan@yahoo.com էլ. հասցեին:

Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել (011) 52-93-07 հեռախոսահամարով:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Հայաստանը կմասնակցի Լոնդոնի գրքի միջազգային տոնավաճառին”

Leave a Reply

Your email address will not be published.