Հայաստանը կմասնակցի «Ты – супер!» հեռուստածրագրին

Շուտով ռուսական ՆՏՎ հեռուստալիքով կմեկնարկի «Ты – супер!» հեռուստաշոուն, որտեղ Հայաստանը կներկայացնեն  Վանաձորի մանկատան սան 15-ամյա ՍԱԲԻՆԱ  ՄԱՆՎԵԼՅԱՆԸ եւ Գյումրու Ֆրիդյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի եւ պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ կենտրոնի սան ԱՆԳԵԼԻՆԱ  ՊԱՊԻԿՅԱՆԸ:Հեռուստաշոուն ունի սոցիալական ուղղվածություն, որին մասնակցում են մանկատների, ինտերնատների սաներն ու որդեգրած երեխաները: Հայաստանի մասնակիցներին տեղեկատվական գործընկերոջ կարգավիճակում կաջակցի Sputnik տեղեկատվական գործակալությունը եւ ռադիոն:

Սաբինա Մանվելյանը մասնակցել է քասթինգին եւ տեսասկայպի միջոցով կատարելով երգ, հնարավորություն է ստացել մեկնել Մոսկվա եւ մասնակցել շուին.«Շատ ուրախ եմ, երբ իմացա անցել եմ, սկսեցի նախապատրաստվել եւ հույս ունեմ, որ ամեն ինչ լավ է լինելու»:

Ա. Պապիկյանը շուի կազմակերպիչների ուղարկած երգացանկից ընտրել է Անի Լորակի երգերից, որն էլ նրան հաջողություն է բերել:

«Ты супер!» մրցույթն իրականացվում է Ռուսաստանրի կրթության եւ գիտության նախարարության աջակցությամբ: ԱՊՀ եւ Բալթյան տարածքի երաժշտական տաղանդները Ռուսաստան կժամանեն 9 երկրներից, այդ թվում` Հայաստանրից, Բելառուսից, Վրաստանից, Մոլդովայից, Ղազախստանից, Ղրղզստանից եւ Էստոնիայից: Շուի առաջին թողարկումը կկայանա փետրվարի 18-ին:

Sputnik Արմենի տեղեկատվական գործակալության գլխավոր խմբագիր ԱԼԻՆԱ ՕՐԴՅԱՆԻ խոսքով`  մասնակցութան ամբողջ ծախսը հոգալու է ՆՏՎ հեռուստալիքը. «Մեզ մնում է միայն աջակցել մեր մասնակիցներին եւ լինել նրանց կողքին: Մեր գործակալությունը  շոուի երեք ամիսների ընթացքում կփոխանցի անհրաժեշտ տեղեկատվություն` մասնակիցների եւ մրցույթի ընթացքի մասին: Այս մասին շատ մանրամասներ չենք կարող ասել շուի վերաբերյալ, քանի որ հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են ՆՏՎ-ին»,-նշեց Ալինա Օրդյանը:

Նշենք, որ նախագծի շրջանակում մասնակիցների հետ կաշխատեն պրոֆեսիոնալ մանկավարժներն ու երաժշտական պրոդյուսերները, ամբողջ շուի ընթացքում երեխաները կկարողանան շարունակել ուսուցումը դպրոցական ծրագրով:

Ի դեպ, ասուլիսին պետք է մասնակցեր նաեւ երգիչ Անդրեն, ով այդպես էլ չեկավ եւ ում պատճառով ասուլիսը սկսվեց 20 րոպե ուշացումով:

Հեղինակ՝ Զվարթ  Խաչատրյան

Աղբյուրը՝ iravunk.com

Նյութը ներկայացվեց առանց խմբագրման

Տարածել`
Share

You may also like...