Հայազգի սոպրանոն մասնակցել Կարդիֆում անցկացվող երիտասարդ օպերային կատարողների ամենամյա միջազգային հեղինակավոր մրցույթին

Հայազգի օպերային երգչուհի, սոպրանո Անուշ Հովհաննիսյանն մասնակցել է  (BBC) կողմից Կարդիֆում անցկացվող երիտասարդ օպերային կատարողների ամենամյա միջազգային հեղինակավոր մրցույթի եզրափակիչ:

Horizon Weekly-ի փոխանցմամ` BBC-ի երաժշտական մրցույթի եզրափակչում կմրցեն 20 երիտասարդ երգիչներ: Եզրափակչի մասնակիցներն ընտրվել են տարվա ընթացքում աշխարհի 6 երկրից. 400 հավակնորդից պրոֆեսիոնալ ժյուրին ընտրել է 20-ին: Մրցույթի համար սահմանված մրցանակը կազմում է 15 000 ֆունտ ստերլինգ:

2017-ի հունիսին կայանալիք եզրափակչում Անուշ Հովհաննիսյանը կկատարի 19-րդ դարի հունգար կոմպոզիտոր Ֆերենց Լիստի անավարտ օպերայից մի հատված, որն առաջին անգամ է ներկայացվելու հասարակությանը:

Նշենք, որ 30-ամյա երգչուհին մի շար մրցանակների է արժանացել Գերմանիայում և Մեծ Բրիտանիայում:

Աղբյուրը` tert.am

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed