«Այս երեկո ինձ լավ եմ զգում: Այդ կապակցությամբ որոշեցի հրապարակել որևէ դրական բան: Օրինակ՝ այս լուսանկարները. 1964 թ. հունվարին արված լուսանկարներ են, երբ դեռ ոչ այնքան հայտնի «Բիթլզ» քառյակը փարիզյան շրջագայության ժամանակ հանդիպել և երգել է հայազգի Սիլվի Վարդանի հետ, ում բիթլերը Բրիջիտ Բորդոյից պակաս չէին երկրպագում: Նրանք առիթը բաց չեն թողել, որ լուսանկարվեն Վարդանի հետ: Ուզում եմ ասել, որ անգամ բիթլերն են հայ աղջիկների հետևից վազել:)) Սա էլ երգ՝ Սիլվի Վարդանից»,-  գրում է ֆեյսբուքյան օգտատեր Արտյոմ Այվազյանն` իր էջում: