Հայազգի ջութակահարն արժանացել է պատվավոր հյուրի կոչմանը

 

Լիբանանահայ ջութակահար Արա Մալիքյանն արժանացել է  «Բուենոս Այրեսի պատվավոր հյուրի»  կոչմանը:

Այս մասին գրում է tert.am-ը, ըստ Prensa Armenia-ի տեղեկության:

Աղբյուրի փոխանցմամբ` ջութակահարը հունիսի 15-ին նախատեսում է համերգով հանդես գալ Բուենոս Այրեսի Gran Rex թատրոնում: Համերգը կանցկացվի օրենսդիրներ Դանիել Պրեստիի և Մերսեդես դե լաս Կասասի նախաձեռնությամբ:

Հիշեցնենք, որ ապրիլին Մեքսիկայում կատարած շրջագայության ժամանակ ներկայացրել էր իր ջութակի օգնությամբ Ցեղասպանությունից փրկված պապի պատմությունը: Արա Մալիքյանը պատմել է իր պատմությունն ու նշել, որ հայրը ողջ կյանքում նվագել է Աստոր Պիացոլայի տանգոն` առանց անգամ իմանալու թե որտեղ է գտնվում Արգենտինան: Երաժշտի խոսքով` երբ նրան հարցնում էին իր ծագման մասին, ասում էր. «Ես մի քիչ լիբանանցի եմ, մի քիչ հայ, մի քիչ իսպանացի և մի քիչ արգենտինացի»:

 

Աղբյուրը` menq.org

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed