Համո Սահյանի որդին վաճառքի է հանել հոր անտիպ արխիվը

Բանաստեղծ Համո Սահյանի որդին վաճառքի է հանել հոր անտիպ արխիվը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Համո Սահյան պոեզիայի կենտրոն» ՀԿ-ի նախագահ, բանաստեղծի որդի Նաիրի Սահյանը:

«Ստիպված եմ այդ քայլին գնացել, որպեսզի վերականգնեմ հորս հուշաքարը, Երեւանում բացել նրա արձանը, Լոր գյուղում էլ՝ տուն-թանգարանը: Միայն այս նպատակին պետք է ծառայի արխիվի վաճառքից ստացված գումարը, այլ ճանապարհ չունեմ: Այլապես որոշել էի նվիրել գրականության եւ արվեստի թանգարանին»,-նշեց Նաիրի Սահյանը:

Նաիրի Սահյանը նշեց, որ քաղաքապետարանը բանաստեղծի հուշարձանի համար տարածք հատկացրել է՝ ասելով «բայց ձեր փողերով պետք է կառուցեք»:

Բանաստեղծի որդու խոսքով՝ հոր արխիվում են հայտնի գրողների կողմից նրան ուղղված բազմաթիվ նամակներ, հոդվածներ, ձեռագրեր եւ անտիպ գործեր:

Տարածել`
Share

You may also like...