Համո Սահյանի ամենասիրելի բանաստեղծությունները մեկ գրքով

Այսօր` մարտի 4-ին, ժամը 14:00-ին Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի անվան տուն թանգարանում տեղի կունենա   գրող Համո Սահյանի բանաստեղծությունների ընտրանին: Այս մասին գրում է Tert.am-ը, որը զրուցել  է գրող որդու` Նաիրի Սահյանի հետ:

«Չեմ ուզում գովալ, անհամեստություն կլինի, բայց հրաշալի գրքույկ է ստացվել: Հավաքել եմ տարբեր տարիների գրածները մեկ գրքում, այն բանաստեղծություններն են, որոնք ինքը շատ էր սիրում, բոլորն են սիրում, ես եմ սիրում: Կան նաև անտիպ բանաստեղծություններ, այնպիսիք, որոնք հայտնի չեն, բայց արժանի են հայտնի դառնալուն»,- ասել է Նաիրի Սահյանը:

Գիրքը նվիրվում է գրողի 103-ամյակին, որտեղ ներառված են  Համո Սահյանի ամենասիրելի բանաստեղծությունները:
Նշենք, որ ժողովածուն գրախանութներում չի վաճառվելու: Այն կարելի է ձեռք բերել միայն շնորհանդեսին:

 

Աղբյուրը` tert.am

Տարածել`
Share

You may also like...