«Համով-հոտով Երևան» տոնածիսական ուտեստների փառատոն. (տեսանյութ)

Վաղը՝ հունիսի 11-ին, ժամը 17։00-ից մինչև 21։00-ն Թումոյի այգու սկզբնամասում Երևանի քաղաքապետարանը «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հկ-ի հետ համատեղ իրականացնելու է «Համով-հոտով Երևան» տոնածիսական ուտեստների փառատոն։

Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է  Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը։

Նախատեսվում է 22 տաղավար տեղադրել, կլինի խոհարարության վերաբերյալ վարպետաց դասեր, ներկա կլինեն պարի համույթներ և այլն։

«Համով-հոտով Երևան» տոնածիսական ուտեստների փառատոնը «Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրի մասշտաբային միջոցառումներից մեկն է։

Տարածել`
Share

You may also like...