Համերաշխ ընտանիքի գաղտնիքը. Բարի առավոտ

 

Մի ընտանիքում միշտ կռիվ է, մյուսում՝ խաղաղություն: Առաջինները շարունակ զարմանում են, թե ինչպես են հարևանները հաշտ ու համերաշխ ապրում ու մի օր որոշում են պարզել գաղտնիքը:
-Մի տես, ո՞նց են անում, որ ընդհանրապես չեն կռվում, -ասում է կինն ամուսնուն…
Ամուսինը թաքնվում է ու սկսում հետևել: Տեսնում է, որ հարևանի կինը հատակն է լվանում, մեկ էլ մտնում է նրա ամուսինը ու չնկատելով ջրով լցված դույլը՝ շուռ է տալիս: Կինը սկսում է ներողություն խնդրել.
-Ցավում եմ սիրելիս, այդ ես էի մեղավոր…
-Ոչ, ոչ, քաղցրս, դու մեղքի բաժին չունես, ես էի մեղավոր…
Թաքնված հարևանը վերադառնում է տուն:
-Հը, պարզեցի՞ր,- հարցնում է կինը:
-Այո…փաստորեն մեր տանը բոլորը իրավացի են, իսկ նրանց տանը՝ մեղավոր…

 

Աղբյուրը՝  qahana.am

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed