Համեղ խոհանոց. Հելեն Ուդումյանի հետ

Չկմերուլի

«Մենք»-ը շարունակում է ներկայացնել Հելեն Ուդումյանի խոհանոցային արվեստի յուրահատուկ բաղդրատմոսերը՝ հատուկ խոհարարասերների համար: Այս անգամ Ձեր համտեսին ենք հանձնում վրացական անկրկնելի մի ուտեստ՝ Չկմերուլի:

Ճաշատեսակի անունը գալիս է Վրաստանի հյուսիսում գտնվող Չկմերի կոչված փոքրիկ գյուղից:

Ինչպե՞ս պատահեց, որ փոքրիկ գյուղակի բաղադրատոմսը դարձավ այսքան հայտնի և տրածվեց հայրենի երկրի սահմաններից դուրս:

Գաղտնիքը սխտորով համեմված արտակարգ համեղ սերուցքային սոուսն է, որի մեջ էլ հենց մատուցվում է ճուտը՝ տապակված կավե ամանի մեջ:
Վայելե՛ք անկրկնելի համը, պատրաստված է սիրով:

Անհրաժեշտ է՝

Հավի միս

Կարագ

Սխտոր

Աղ

Սև Պղպեղ

Ջուր

Կաթ

Բուսայուղ

sujippi

Պատրաստման Եղանակը

Հավի միսը համեմել աղով, պղպեղով և տապակել ձեթի մեջ: Մեկ ուրիշ թավայի մեջ տապակել մանրացված սխտորը կարագով: Վրան ավելացնել մեկ բաժակ կաթ և մեկ բաժակ ջուր: Եռալուն պես անջատել: Սոուսը ավելացնել տապակված հավի վրա, համեմել աղով, պղպեղով և դնել ջեռոցը կավե ամանի մեջ հինց րոպե 200C ջերմաստիճանում

 

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed