Համեղ խոհանոց Հելեն Ուդումյանի հետ

Այս անգամ Համեղ խոհանոց շարքը առաջարկում է նոր բաղադրատոմս` «Բլղուրով սառը Խորտիկ»: Պատրաստեք, համտեսեք և բարի ախորժակ::))))
Պատրաստման համար անհրաժեշտ է`
Բլղուր Խոշոր
Սոխ
Բուլղ․ Պղպեղ
Ընկույզ
Կանաչի
Աղ
Սխտորի Փոշի
Աղացած Բահար
Ձիթապտղի Ձեթ
Կիտրոն
Հավի Մսի Համեմունք Մառանիկից
Հավի Արգանակ
Պատրաստման Եղանակը
Հավի Արգանակը համեմել հավի մսի համեմունքով և ավելացնել խոշոր բլղուրը։ Թողնել, որ բլղուրը փափկի։ Սոխն ու բուլղարական պղպեղը կտրտատել փոքր քարակուսիներով և լցնել մատուցվող խորը ափսեի մեջ։ Կտրատել ընկույզը և ավելացնել պղպեղի ու սոխի վրա, ապա ավելացնել կտրատված կանաչին: Համեմել աղով և համեմունքներով ըստ ցանկության՝ սխտորի փոշի և աղացած բահար։ Ստացված խառնուրդի վրա ավելացնել թրջված բլղուրը և խառնել։ Ավելացնել մի փոքր ձիթապտղի ձեթ, կիտրոնի հյութ և մատուցել։
Աղբյուրը` menq.org