Համեղ խոհանոց` Հելեն Ուդումյանի հետ

 

Մեր խոհանոցում այս անգամ ձկան և բանաջարեղենի հրաշալի համադությամբ, դյուրամարս  կերակրատաեսակ է` անուշահամ սոուսով:

Այն պատարստելու համար Ձեզանից շատ մեծ ջանքեր չի պահանջվի:

 

Անհրաժեշտ է

Սուդակ ձկան ֆիլե

Սմբուկ

Ցուկինի

Դեղին, կարմի բուլղ․ պղպեղ

Զեյթունի ձեթ

Աղ, պղպեղ

Սոուս

Կարմիր, դեղին, կանաչ բուլղ․ պղպեղ

Թթու վարունգ

Լոլիկ

Կապերս

Սև և կանաչ ձիթապտուղ

Կծու կանաչ բուլղ․ պղպեղ

Զեյթունի ձեթ

Աղ, պղպեղ

Պատրաստման եղանակը

 

Սոուսի պատրաստման համար մանր կտորներով կտրատել բուլղարական պղպեղները, լոլիկը, թթու վարունգը, կապերսը և ձիթապտուղները։ Համեմել աղ և պղպեղով ու զեյթունի ձեթով։ Սուդակ ձկան ֆիլեն համեմել աղով, պղպեղով և զեյթունի ձեթով։ Ավելացնել ուրց և տապակել։ Բանջարեղենը համեմել աղով, պղպեղով և զեյթունի ձեթով ու խորովել։ Խորոված բանջարեղենի վրան դնել տապակած ձուկը և դնել ջեռոց 20 րոպե 180C: Մատուցել լայմով և բանջարեղենի սոուսով։

Vx9NamZ

 

Տարածել`
Share

You may also like...