Համեղ խոհանոց` Հելեն Ուդումյանի հետ

Ծովախեցգետնով Աղցան

Ծովախեցգետնի պատրաստման տարբեր եղանակներ կան: Մեր խոհանոցն այսօր առաջարկում է այն պատարստելու իր տարբերակը: Աղցանի պատրաստման համար անհրաժեշտ  է 

 

Ծովախեցգետին – 500գ

Հազար – 1 կապ

Ավոկադո – 1 հատ

Չերրի լոլիկ – 4-5 հատ

Լայմ – 1հատ

Զեյթունի ձեթ

Սոյայի սոուս

Աղ, Պղպեղ,

Սխտորի փոշի

 

21

Պատրաստման եղանակը

Ծովախեցգետինը մաքրել, լվանալ, ավելացնել աղ, սև պղպեղ, սոյայի սոուս, սխտորի փոշի և զեյթունի ձեթ։ Կտրատել հազարը և լոլիկը։ Ավելացնել մաքրած և կտրատված ավոկադոն։ Վրան ավելացնել լայմի քամած հյութը և տապակած ծովախեցգետինը։

Բարի ախորժակ )))

Շարքի հեղինակ և վարող` Հելեն Ուդումյան

Խմբագիր` Վարդ Գիշյան

Տարածել`
Share

You may also like...