Համեղ խոհանոց՝ Հելեն Ուդումյանի հետ

Համեղ խոհանոցի տաղավարում այսօր հյուրընկալվել է  « Giardino Reastaurant»-ի ավագ խոհարար Տիգրան Պետրոսյանն է:

Փորձառու խոհարարն այս անգամ մեր համտեսին կներկայացնի երկու հետաքրքիր բաղադրատոմս՝ աղցանների շարքից: Դե ինչ, եթե Ձեր սեղանին ամեն ինչ պատրաստ է սկսենք միասին: Նախ ներկայացնենք թզով, ապա՝  ոսպով աղցանները:

Թզով աղցան

Անհրաժեշտ է՝ 

Կաղամբ

Ֆետա պանիր

Բալի չիր

Նուշ

Թուզ

Բուսայուղ

Կիտրոն

Պատրաստման եղանակը՝ 

Կաղամբը կտրատել, վրան լցնել կիտրոնի հյութն ու  բուսայուղը:
Թուզը կիսել երկու մասի և ավելացնել արդեն համեմված կաղամբի վրա: Ավելացնել ֆետա պանիրը, բալի չիրը, երկու մասի բաժանված նուշը:
Վերջում կրկին համեմել բուսայուղով և մատուցել:

Ոսպով աղցան

Անհրաժեշտ է՝ 

Սոխ

Սխտոր

Գազար

Քարավուզ

Լոլիկ

Ոսպ

Սխտոր

Ֆետա պանիր

Բուսայուղ

Պատրաստման եղանակը

Սոխը կտրտատլ մանր քարակուսիներով, ապա գազարը, լոլիկը և նեխուրը: Ոսպը նախապես թրջել՝ որոշ ժամանակ թողնել ջրում: Նախապես տաքացված տապակում բուսայուղով տապակել  արդեն կտրատված բանջարեղենը, ավելացնել կտրատված սխտորը և երկու մասի կտրատած լոլիկը:

Մի փոքր տապակելուց հետո ավելացնել թրջած ոսպը և շարունակել տապակելը:
Մատուցելիս վրան ավելացնել ֆետա պանիր և զարդարելով կանաչիով:
Հեղինակ և վարող Հելեն Ուդումյան
Խմբագրումը՝ Վարդ Գիշյանի
Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed