Համեղ բաղադրատոսմեր ծովափնյա քաղաքներից

«Kitchen with Helen»-ն իրականացրեց աննախադեպ նախագիծ, որ հայկական ինտերնետային և հեռուստատեսային պատմության մեջ առաջինն է ու միակը իր տեսակով։ Նախագծի շրջանակներում 2017թ․ հուլիսին «Kitchen with Helen»-ի ողջ անձնակազմն իր պրոֆեսիոնալ նկարահանման տեխնիկայով մեկնեց  ծովափնյա MSC ընկերության առաջարկած «Orchestra» կոչվող հսկայան նավով կրուիզ՝ բացահայտելով 3 տարբեր երկրների (6 տարբեր քաղաքներ և կղզիներ՝ Բարսելոնա, Հռոմ, Կորսիկա, Միլան, Լա Սպեցիա, Կան, Մայորկա) մշակույթ, արվեստ, ավանդական խոհանոց։ Տարբեր քաղաքներից ձեզ կներկայացնենք մի քանի միջերկրական բաղադրատոմս։

 

Ծովամթերքի Տապակա

 

Պատրաստման համար անհրաժեշտ է՝

Կաղամար – 4 հատ

Ութոտնուկ – 200 գ

Թագավորական ծովախեցգետին – 12 հատ

Չերրի լոլիկ – 300 գ

Սխտոր – 6 հատ

Ձիթապտղի ձեթ – 2 ճ/գ

Աղ, Սև պղպեղ

Մաղադանոս

Ռոզմարին

 

Պատրաստամն եղանակը՝

Եփել ութոտնուկը և կտրատել քարակուսիներով։ Եփել կաղամարը և կտրատել կլորակներով։ Մաքրել ծովախեցգետինը։ Մանր կտրատել կանաչին։ Չերրի լոլիկը կիսել երկու մասի։ Սխտորը կտրել բարակ շերտերով։ Թավայի մեջ դնել կարագ թեթև կրակի տակ տաքացնել այն։ Թեթևակի տապակել սխտորը։ Ավելացնել ծովամթերքը մեկ րոպեի չափ տապակել, ապա համեմել աղ և պղպեղով, ավելացնել կտրտած կանաչին և լոլիկները։ Տապակել ևս մեկ րոպե և մատուցել։

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed