Համբերությունը ձեռք են բերում փորձությունների ժամանակ. Մայր Թերեզա

Ես խնդրեցի Աստծուն, որ վերցնի իմ հպարտությունը, բայց Նա ասաց.
– Ո’չ, հպարտությունը չեն վերցնում, դրանից հրաժարվում են:

Ես խնդրեցի Աստծուն, որ տա ինձ համբերություն, Նա մերժեց.
– Համբերությունը ձեռք են բերում փորձությունների ժամանակ: Այն չի տրվում, այն վաստակում են:
Ես խնդրեցի Աստծուն, որ ինձ պարգևի երջանկություն, բայց մերժվեցի: Աստված ասաց.
-Տալիս եմ քեզ օրհնություն: Կլինես երջանիկ, թե` ոչ, կախված է քեզանից:
Ես խնդրեցի Աստծուն վերցնել իմ ցավերը, Նա ինձ մերժեց.
– Տանջանքները մարդուն ուղեկցում են դեպի Ինձ:
Ես խնդրեցի Աստծուն, որ իմ հոգին «մեծացնի», «աճեցնի», դարձյալ մերժվեցի: Աստված ասաց.
– Հոգին ինքը պիտի «մեծանա» և «աճի»:

Ես խնդրեցի Աստծուն, որ ինձ սովորեցինի սիրել այնպես, ինչպես Ինքն ինձ սիրեց: Աստված ասաց.
– Վերջապես հասկացար, թե ինչ է պետք խնդրել:
Ես խնդրեցի… Աստված ինձ համապատասխան փորձություն ուղարկեց, որ կոփվեմ:
Ես խնդրեցի իմաստություն, և Աստված ուղարկեց խնդիրներ ու բարդություներ, որոնց վրա պետք էր գլուխ կոտրել:
Ես խնդրեցի քաջություն: Նա ինձ վտանգավոր իրավիճակներում կանգնեցրեց:
Խնդրեցի սեր, Աստված ինձ մոտ ուղարկեց կարիքավորներին, խեղճերին, որբերին, անտուն լքվածներին, նրանց, ովքեր իմ օգնության կարիքն ունեին:
Ես խնդրեցի բարություն ու կարեկցանք, և Աստված ինձ տվեց հնարավորություն:
Չստացա նրանից, ինչ ես էի ուզում, բայց ստացա այն ամենը, ինչ պետք էր ինձ:
Աստված լսեց իմ աղոթքը…

Մայր Թերեզա

Տարածել`
Share

You may also like...