Համացանցում տեղադրել են հնագույն ձեռագրերի առաջին 1.5 մլն թվայնացված էջերը

Ինչպես հաղորդում է Associated Press-ը, Վատիկանի առաքելական գրադարանը և Օքսֆորդի համալսարանի Բոդլիանյան գրադարանը համացանցում տեղադրել են հնագույն ձեռագրերի առաջին 1.5 մլն թվայնացված էջերը:

Բոդլիանյան գրադարանի կայքում առաջիններից հայտնվել են Գուտենբերգի 2-հատորանոց Աստվածաշունչը և Աստվածաշնչի 15-րդ դարի օրինակները։

Հիշեցնենք, որ 2012-ին երկու գրադարանները հայտարարել էին 4-ամյա նախագծի թողարկման մասին, որի շրջանակում պետք է թվայնացվեին որոշ առավել նշանակալի ստեղծագործություններ հրեական և հունական ձեռագրերի հավաքածուներից, ինչպես նաև հին տպագիր գրքեր։ 3.3 մլն դոլար արժողությամբ նախագիծն այժմ ֆինանսավորում է բրիտանական Polonsky Foundation հիմնադրամը։

անդրադարձը՝ Անահիտ Ծատուրյանի

Տարածել`
Share

You may also like...