Համացանցում են հայտնվել The Beatles խմբի նախկինում չհրապարակված լուսանկարները

Bel-Air առանձնատանը The Beatles հայտնի բրիտանական խումբը 1964-ին անցկացրել է ֆոտոսեսիա, որի շրջանակներում արված գունավոր կադրերը նախկինում չեն հրապարակվել, գրում է Daily Mail-ը։

Bel-Air-ը գտնվում է Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում։ Խմբի անդամ տղաները՝ Ջոն Լենոնը, Փոլ Մաքքարթնին, Ռինգո Սթարը և Ջորջ Հարիսոնը վայելում են ամառային հանգիստը լողավազանի մոտ։

Լուսանկարներն արվել են Բոբ Բոնիսի կողմից, ով 1964-1966 թվականներին եղել է նրանց շրջագայությունների մենեջերը։

Նշվում է, որ տղաները լուսանկարվելուց առաջ ժամանել էին Լոս Անջելես Hollywood Bowl համալիրում օգոստոսի 23-ին իրենց պատմական  համերգ տալու համար։

2B29857D00000578-3187549-image-a-25_1438908275122 2B29858D00000578-3187549-image-a-21_1438908257704 2B29856500000578-3187549-image-a-27_1438909378337 2B29857900000578-3187549-image-a-17_1438908241992 2B29858500000578-3187549-image-a-22_1438908267898 2B29858900000578-3187549-image-a-18_1438908249368

Տարածել`
Share

Tags

You may also like...

0 thoughts on “Համացանցում են հայտնվել The Beatles խմբի նախկինում չհրապարակված լուսանկարները”

Leave a Reply

Your email address will not be published.