Համացանցային աճուրդում վաճառքի է հանվել Հիտլերի ինքնագրով «Mein Kampf» գրքի 2 օրինակ

Լոս Անջելեսում Nate D. Sanders Auctions աճուրդի տան կայքում վաճառքի է հանվել Ադոլֆ Հիտլերի ստորագրությամբ «Mein Kampf» գրքի 2 օրինակ։ Բացի այդ, վաճառքի է հանվել Հիտլերի անձնական ճարտարապետ Շպեերի կաշվե վերարկուն, այս մասին հաղորդում է Lenta.ru-ն։

Աճուրդը կավարտվի փետրվարի 27-ին։ Զույգ գրքերի մեկնարկային գինը 20.000 դոլար է, Շպեերի իրերի նվազագույն արժեքը՝ 5.000 դոլար։

Աճուրդի դրված գրքերը տպագրվել են 1926 և 1927 թթ. Franz Eher Nachfolger GmbH հրատարակչատանը։ Հիտլերն այս գրքերը նվիրել է նացիստական կուսակցության անդամ Յոզեֆ Բաուերին։

Տարածել`
Share

You may also like...