Համաշխարհային աստղերը շարունակում են անդրադառնալ Հայոց ցեղասպանույթանը

Վերջին ամիսներին հանդիսատեսի շրջանում մեծ հետաքրքրությույն վայելող «Խոստումը» ֆիլմին ավելի ու ավելի շատ մշակույթի գործիչներ և հայտնի անձինք են անդրադառնում սոցցանցերում:

Այս անգամ  ֆիլմը դիտելու կոչով հանդես է եկել ամերիկացի դերասանուհի Մելինա Կանալակրեդեսը։ Այս մասին վերջինս հրապարակում է կատարել իր Twitter-ում` ասելով, որ ինքը  հույն ներգաղթյալի հպարտ թոռնուհի է և խոստում է տվել` երբեք չմոռանալ:րր

Հիշեցնենք, որ Քրիստիան Բելի, Օսկար Այզեքի և Շառլոտ Լը Բոնի գլխավոր դերակատարմամբ ժապավենի պրեմիերան ԱՄՆ-ում տեղի է ունենալու ապրիլի 21-ին:
Այս մասին գրում է     tert.am-ը։
Նախօրեին ամերիկացի երաժիշտ Քրիս Քորնելը, ով ֆիլմում հնչող համանուն երգի հեղինակն է, հայտնել էր, որ Ջորջ Քլունիի հետ միասին ներկա է գտնվել ֆիլմի լոնդոնյան պրեմիերային, իսկ օրեր առաջ ֆիլմը ցուցադրվելէ նաև Վատիկանում:

«Խոստումը» ֆիլմին սոցցանցերում անդրադարձել են նաև Էլթոն Ջոնը, Շերը, Բարբարա Սթրեյզանդը, Անդրե Աղասին, Սերժ Թանկյանը, Սիլվեստեր Ստալոնեն, Դին Քեյնը, Լեոնարդո Դի Կապրիոն, Էրիկ Պողոսյանը:

 

Աղբյուրը՝ menq.org

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed