Համազգային պետական թատրոնը կմեկնի հյուրախաղերի ԱՄՆ և Կանադա

Համազգային պետական թատրոնը՝ Համազգային հայ կրթական և մշակույթային միության Ամերիկայի և Կանադայի շրջանայիվարչությունների հրավերներով կմեկնի հյուրախաղերի ԱՄՆ և Կանադա    2015 թվականի փետրվարին:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի մշակույթի նախարարությունը, կալիֆորնիայի Լոս-Անջելես քաղաքում փետրվարի 3-8-ը անցկացվող թատերական փառատոնին կներկայացվի Վ. Սարոյանի «Փրկության կղզի», Հայոց եղեռնի զոհերի հիշատակին նվիրված՝ Մ. Խերանյանի «Շխոնց Միհրան», Ա. Սիմոնյանի «44 աստիճանի վրա», Ռ. Մարուխյանի «Ամենալավ տունը» ներկայացումները, իսկ Սան-Ֆրանցիսկոյում, փետրվարի 15-ին՝ «44 աստիճանի վրա» ներկայացումը:

Համազգային պետական թատրոնը փետրվարի 21-ից մարտի 1-ը Տորոնտո և Մոնրեալ քաղաքներում հանդես կգա «Փրկության կղզի» և «44 աստիճանի վրա» ներկայացումներով:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Համազգային պետական թատրոնը կմեկնի հյուրախաղերի ԱՄՆ և Կանադա”

Leave a Reply

Your email address will not be published.