Հալեպի Սուրբ Աստվածածին եկեղեցին կանգուն է

Հալեպի Վիլաններ թաղամասում գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցին հանդիպակած բնակարանի վրա զինյալ ահաբեկչական խմբավորման կողմից նախօրեին արձակված հրթիռի պայթյունից չի տուժել, կանգուն է, կոտրվել են միայն մի քանի փոքր ապակիներ: Այս մասին գրում է Հալեպի «Գանձասար» թերթը, փոխանցում է Panorama.am-ը:

Ըստ աղբյուրի, եկեղեցուն կից գտնվող Կրթասիրաց Ս. Չեմպերճյան վարժարանը նույնպես որևէ վնաս չի կրել: Հրթիռի պայթյունից բնակարանը քանդվել է:

Հիշեցնենք, որ «Արևելք»-ն ավելի վաղ գրել էր, որ Սուրբ Աստվածածին եկեղեցին, «Կրթասիրաց» վարժարանը հրթիռակոծության հետևանքով վնասվել էին:

 

Artsakhpress.am

Տարածել`
Share

You may also like...