Հայազգի թավջութակահարը ելույթ կունենա Լոնդոնի King’s Place-ում

 

Չայկովսկու անվան XIV միջազգային մրցույթի դափնեկիր, թավջութակահար Նարեկ Հախնազարյանն այսօր  ելույթ կունենա  Լոնդոնի  King’s Place-ում:

Երաժիշտ ելույթ է ունենալու դաշնակահարուհի Օքսանա Շևչենկոյի հետ՝ ներկայացնելով Չայկովսկու, Ռախմանինովի, Խուդոյանի, Խաչատրյանի, Հարությունյանի և Սոլլիմայի ստեղծագործությունները:

Համերգասրահի կայքում Նարեկ Հախնազարյանի մասին գրված է, որ նա ամբողջ աշխարհում մեծ պահանջարկ ունեցող երաժիշտ է. «Այստեղ նա ներկայացնելու է շատ անձնական ծրագիր՝ արտացոլելով հայկական ժառանգությունը և ռուսական ավանդույթները, որտեղ նա մեծացել է»:

Տարածել`
Share

You may also like...