Կցուցադրվեն 18-20-րդ դդ. ռուս և խորհրդային նկարիչների գրաֆիկական աշխատանքները

Հայաստանի ազգային պատկերասրահում  նոյեմբերի 25-ին կբացվի 18-20-րդ դարերի ռուս և խորհրդային նկարիչների գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը:    Այս մասին գում է  Panorama.am-ը:

ԸՍտ աղբյուրի հայտնած տեղեկության՝ ցուցադրությունը ներառում է 226 աշխատանք` պատկերասրահում պահվող 18-20-րդ դարերի ռուսական գրաֆիկայի և խորհրդային նկարիչների ջրանկարների ու գծանկարների ավելի քան 500 ստեղծագործություններից:Նշենք նաև, էր  թանգարանի հավաքածուն ներառում է 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի հայտնի նկարիչների բազում գլուխգործոցներ: Լայնորեն ներկայացվում է այդ սահմանային ժամանակահատվածի վարպետների բարդ և բազմանշանակ աշխարհը՝ Կ. Բրյուլով, Ա. Իվանով, Ա. Օռլովսկի. Բռունի, Վ. Շտերենբերգ, Մ. Վռուբել, Վ. Բորիսով-Մուսատով, Վ. Սերով, Մ. Նեստերով, Վ. Կանդինսկի, Պ. Կոնչալովսկի և շատ այլ նկարիչներ, որոնք աչքի են ընկնում իրենց անհատական աշխարհայացքով և պլաստիկական մարմնավորման հնարավորություններով:

Նշանակալից են նաև նկարիչների հայկական թեմաներով պատկերները, որոնք կազմում են հավաքածուի ուշագրավ մասերից մեկը:

Ռուս և խորհրդային վարպետների աչքերով Հայաստանը ներկայացնող աշխատանքները վկայում են, թե ինչ անկեղծ հետաքրքրություն են տածել ռուսական մշակույթի լավագույն ներկայացուցիչները Հայաստանի նկատմամբ:

Տարածել`
Share

You may also like...