Կտավներ՝ պատրաստված ֆոմե կտորներից. Յուլյա Բրոդսկայա

Տաղանդավոր նկարչուհի Յուլյա Բրոդսկայան այն արվեստագետներից է, ով ստեղծագործելու համար նախընտրում է ինքնատիպ մեթոդներ:
Ինչպես նշում է boredpanda.com կայքը, Բրոդսկայան ստեղծում է բացառիկ արվեստի գործեր` օգտագործելով միայն գունավոր թուղթ, սոսինձ և, իհարկե, իր վառ երևակայությունն ու մասնագիտական հմտությունները:
Նրա յուրօրինակ ու բազմազան աշխատանքներում թղթի ամեն մի կտորն ունի իր անթերի ձևն ու կտրման չափը, ինչի շնորհիվ խայտաբղետ աշխատանքները ստանում են եռաչափ տեսք ու խորություն:
Հայտնի է, որ Բրոդսկայան արվեստի այս ճյուղով զբաղվում է 2006թ. ի վեր ու արդեն հասցրել է մեծ հռչակ ձեռք բերել աշխարհի բազմաթիվ երկրներում` մասնավորապես հավաքորդների շրջանում: